Երեկ վարչապետի աշխատակազմից, որպես Կիրանցի համար «նպաստավոր լուր» հայտնել էին, թե 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել, կվերադարձվեն գյուղին: Բնակիչները, անդրադառնալով այդ լուրին, ասել են․ «Սոցցանցերում տարածում են, թե իբր 25 հա հողատարածք է Կիրանցին վերադարձվել։ Էդ 25 հեկտար հողատարածքն ականապատ տարածք ա, որը, այսպես թե այնպես, մեր հսկողության տակ ա եղել, էդ ո՞նց վերադարձրեցին մեզ»։ |