Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ են անցկացրել «Զագուլբա» պալատում։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ «Բելառուսի և Ադրբեջանի միջև քննարկվող թեմաներում սահմանափակումներ չկան, կողմերը նույնատիպ տեսլական ունեն՝ կապված համաշխարհային գործընթացների և դրանց զարգացման ուղղությունների հետ»,- ասել է Լուկաշենկոն։ Նա առաջարկել է օգնություն՝ «ռազմական գործողություններից հետո տարածքների վերականգնման» հարցում։ «Հակամարտության ավարտից հետո հիմնական խնդիրը տարածքների վերականգնումն ու զարգացումն է»,- ասել է Լուկաշենկոն։ Իր հերթին, Ալիևը նշել է, որ հրավիրել է բելառուսական ընկերություններին՝ մասնակցելու «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի գոտիներում» վերականգնմանը։ Բանակցությունների արդյունքներով Լուկաշենկոն և Ալիևը միջազգային մի շարք փաստաթղթեր են ստորագրել։ |