Բագրատ Սրբազանը ուղերձ է հղել սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ստորագրված արձանագրության, Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների և հետագա անելիքների վերաբերյալ․ «Այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից։ Իշխանությունների վրա ազդեցություն չունեցան իրավական և օրենսդրական դաշտում բազմաթիվ մասնագետների կողմից տրված հիմնավորումները, արձանագրված փաստերը, բարոյական հիմքերը և միևնույն ժամանակ այն լայն անհամաձայնությունը, որ հայտնել են քաղաքացիները։ Անհրաժեշտություն է դարձել ուղղակի վերացնել պատճառները, պատճառը մեկն է և այն Երևանում է։ Հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ, բոլորիս ջանքերով, հեռացնելու այս իշխանությանը՝ իր ամբողջ ապօրինություններով հանդերձ և նոր կյանք հաստատել մեր երկրում»,- ասել է Բագրատ Սրբազանը։ |