ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+32 °C
Սանոսյանի խոսնակի պարզաբանումը` կառուցվող շքեղ առանձնատան վերաբերյալ
18:54, 16.05.2024 | mamul.am
3914 | 0

ՏԿԵՆ խոսնակ Սոնա Հարությունյանը պարզաբանում է տարածել․ «Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ զանգերի, պարզաբանեմ, որ «Հետք»-ի կողմից «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակման մեջ նախարարի կողմից ներկայացվել է համապատասխան հիմնավորում, թե ինչ միջոցներով և ում համար է կառուցվում նշված առանձնատունը։
Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ՝

1․ առանձնատունը կառուցվում է նախարարի եղբայրների կողմից՝ ծնողների համար։
2․ Նախարարի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում։ Եղբայրներն այժմ էլ շարունակում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել այնտեղ։ Տարիներ շարունակ խնայողությունների, ընթացիկ եկամուտների արդյունքում էլ ձեռք է բերվել նշյալ հողամասը և իրականացվում է առանձնատան շինարարությունը։

ՀԳ․ Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։

Եթե առանձնատուն կառուցելու փաստը թաքցնելու, կամ ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր լինեին, ապա դժվար թե այն Սանոսյան ազգանունով գրանցված լիներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր