Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը: Այս պահին նրանց հետ զրուցում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Մարզպետը եթե լավ, արդար, մաքուր տղամարդ է, թող գա այս ժողովրդի մեջ»,- ասում է կիրանցեցի կինն, ում տունը վարչապետը ցանկանում է տալ Ադրբեջանին: «Ինքը թուրքին ա ծախվել, ինքը թուրք ա»,- շարունակում է կինը` այս անգամ նկատի ունենալով վարչապետին: Արթուր Խաչատրյանն էլ շարունակեց. «Նա թուրքի ասածները բերում, մեր վրա է տարածում»: |