Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ նաև Կիրանցում շարունակվող պայքարին. «Մեր Կիրանցի ժողովուրդը փողոցներում է, ճանապարհ են փակել փոքրով ու մեծով, և պետք է խնդրեմ, որ Գառնիկ Դանիելյանը մի փոքրիկ պատվիրակությամբ մեկնի Կիրանց, որպեսզի գյուղի բնակիչները չմտածեն, որ իրենք լքված են: Որքան էլ հիմնական խնդիրը Երևանում է, այդուհանդերձ, անհրաժեշտ է ներկա լինել նաև հենց տեղում՝ Կիրանցում»։ |