Արևմուտքը շարունակում է ակտիվ քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան, գրում է РИА Новости-ն։ «Պուտինի այցը բացահայտ հարձակում էր ԱՄՆ-ի դեմ այն բանից հետո, երբ անցած ամիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի աջակցությունից հրաժարվելու կոչ արեց Չինաստանին»,- գրում է Financial Times-ը։ «Չինաստանը հավատարիմ է Ռուսաստանի հետ գործընկերությանը, քանի որ Ռուսաստանը դիտարկում է որպես կարևորագույն հակակշիռ՝ իրենց ընդհանուր մրցակից ԱՄՆ-ի դեմ»,- գրում է New York Times-ը։ «Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները 40 անգամ հանդիպել են 15 տարվա հարաբերությունների ընթացքում, որոնք սկսվել են 2009թ․, երբ Սի Ցզինփինը Չինաստանի փոխնախագահն էր»,- գրում է Times-ը։ «Ռազմական կապերը խորացնելու Մոսկվայի և Պեկինի ցանկությունը վերջինն է այն ազդանշաններից, որոնք վկայում են այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները նախկինի պես ամուր են»,- գրում է Guardian-ը։ |