ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
11:18, 17.05.2024 | mamul.am
1357 | 0

Աղավնո բնակավայրի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը կառուցվել էր 2002 թվականին, ներկայումս ոչնչացման վտանգի տակ է։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch կայքը։ Ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ եկեղեցին, ինչպես որ Բերձորի Սուրբ Համբարձումն էր, ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ։ Հաշվի առնելով Բերձորի եկեղեցու նախադեպը, նույն ճակատագիրը սպառնում է նաև Աղավնոյի եկեղեցուն:
Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլ ամսվա արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր