Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ամերիկացի դիվանագետների հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին ասվում է Ադրբեջանի դեսպանատան X-ի էջում։ Նշվում է, որ Հաջիևը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասի, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի և Ժողովրդավարության, աշխատանքի և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ռոբերտ Գիլքրիստի հետ: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ընթացիկ իրավիճակին, ինչպես նաև Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը։
|