Բագրատ Սրբազանը այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կիրանցում տեղի ունեցող զարգացումներին, ասաց․«Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա։ Այստեղ 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիրը։ Նույնիսկ Կիրանցի գյուղացիներն են այդ մասին ասում։ Ասում են՝ սա պետության հարցն է, հասկանո՞ւմ եք՝ խաբերությունն ուրա գնացել, և ես ասել եմ, որ փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, ընդ որում՝ պառակտելով իրենց։ Թող հանրային քվեարակության դնի, ի վերջո, օրենք գոյություն ունի չէ՞ երկում, ոչ թե քմահաճույք, կամ ուժային պարտադրում»,-ասաց Բագրատ Սրբազանը։ |