ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում». Բագրատ Սրբազան
13:24, 17.05.2024 | mamul.am
2269 | 0

Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում «Ինչպես չլինել չմարդ» թեմայով բաց դաս է անցկացնում ուսանողների հետ։ «Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել․․․ Մեր շարժումը սուտը վերացնելու մասին է։ Սուտ, որը մեր երկրում այլևս դարձել է մշակույթ, կենսակերպ, առանց որի մարդիկ չեն կարողանում ապրել»,-ասաց Բագրատ Սրբազանը։ «Մեզ առաջիկայում շատ լուրջ, կարևոր փոփոխությունների օրեր են սպասվում։ Ձեր մասնակցությունը անգնահատելի է լինելու այս գործընթացներում։ Օրերի հարց է լինելու, ճշմրատության համար պայքարի օրեր են լինելու։ Չհոգնեք, ներգրավվեք ավելի ակտիվությամբ, առաջիկայում կասենք ով ինչ գործառույթ ունի անելու։ Շուտով միասին տոնելու ենք մեր հաղթանակը»,-ուսանողներին ասաց Բագրատ Սրբազանը։

Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան
«Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր