ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ինչո՞ւ Հանրայինը մոնիթորինգի չի ենթարկվում․ եթերում թիրախավորում են եկեղեցուն և արցախցիներին»․ Սյուզի Բադոյանի հարցը՝ ՀՌՀ նախագահին
13:54, 17.05.2024 | mamul.am
1578 | 0

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․«ՀՌՀ նախագահ
Տիգրան Հակոբյանի հետ պատահաբար հանդիպումից ու չստացված հարցազրույցից հետո անցել է 24 ժամ։
Կարծում էի կզանգի, կհրավիրի իր մոտ ու ի վերջո նորմալ հարցազրույց կունենամ, կստանամ հարցերիս պատասխանները`
1) Ինչո՞ւ Հանրային ՀԸ մոնիթորինգի չի ենթարկվում եւ ինչպե՞ս է ստացվում, որ արցախցու են թիրախավորում լուրերի եթերում եւ Եկեղեցուն,
2) Ի՞նչ է մտածում Եկեղեցու ստանձնած նոր դերակատարման մասին Տիգրան Հակոբյանը, ով իշխանության մեջ հազվագյուտ կաթվածներից մեկն է, ով իրեն մտավորական է համարում եւ որոշիչ դեմք։
Բայց այսօր մենք կրկին հանդիպեցինք եւ իմ խնդրանքին, թե հարցազրույց տաք` ասաց հրավիրում եմ սուրճի եւ առանց հարցազրույցի։
Ընդ որում առանց նարատիվներ կրկնելու, սա պայման դրեց, ասացի ջարդեք նարատիվը, թե բա չէ.. միայն չոր սուրճ..
Դե քանի որ անծանոթի հետ սրճելու, առավել եւս իշխանականնների հետ սրճելու եւ հարաբերվելու սովորություն չունեմ, ստիպված եմ չստացված հարցազրույցս էստեղով հրապարակել։
Պրոֆեսիոնալ ընկերներ հանդուրժող եղեք»։

Աղբյուրը` Սյուզի Բադոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր