ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք». Նարեկ Մալյան
14:18, 17.05.2024 | mamul.am
2463 | 0

Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անվտանգային լուրջ խնդիր է ստեղծվելու Հայաստանի համար: Այս մասին Վարդաշեն ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը՝ զգուշացնելով, որ Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք:

«Սա լուրջ անհանգստության և անվստահության առիթ է դառնալու տարածաշրջանի այլ երկրների համար: Օրինակ՝ Իրանի կողմից սա կարող է դիտվել որպես անվտանգային սպառնալիք: Հայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Տեսականորեն այս իրավիճակի ամենաճիշտ լուծումը կարող է լինել Հայաստանում օտարերկյա գործակալների մասին օրենքի ընդունումը, սակայն Հայաստանում աշխատող թուրք-արևմտյան գործակալներն այնպես են զավթել իշխանությունը, որ գործնականում դա անհնար է»,- գրել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր