ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ մայիսի 18-ին կուսակցությունների հետ կայանալիք հանդիպմանը, ասաց․«Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել»։ Հարցին՝ եթե ձեր անունը հնչի՝ կհանդիպե՞ք, Արսենյանն արձագանքեց. «Կհնչի՝ կքննարկենք»։ |