Բելառուսը ծրագրում է ոչ մեծ բնակավայր կառուցել Ղարաբաղում։ Այն կընդգրկի 420 ընտանիք։ Այս մասին, Белта-ի հաղորդմամբ, հայտարարել է Բելառուսի ճարտարապետության և շիարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը։ Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել էր օկուպացված Արցախի Շուշի և Վարանդա քաղաքներ։ |