ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Նիկոլ Փաշինյանին «КГБ»-ն վերջում ***** է»․ Շանթ Հարությունյան
16:18, 17.05.2024 | mamul.am
5085 | 0

«Շանթ դաշինք» կուսակցությունը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանը․ «Ես ողջունում եմ ցանակացած շարժում, որը ուղղված է Նիկոլ Փաշինյանի հեռացմանը․․․ես ցանկանում եմ, որ հաջողություն ունենան, դավաճանը հեռանա»,-ասաց Շանթ Հարությունյանը։
Հարցին, իսկ Փաշինյանը հեշտությա՞մբ կգնա, Հարությունյանը պատասխանեց․ «Չէ, ինքը հեշտությամբ չի գնա։ Ինքը գնաց Մոսկվա, Պուտինը իրեն ասեց ընտրված ղեկավար ես, լեգիտիմ ես, գնա, ինչ ուզում ես արա։ «КГБ»-ի գործակալ Նիկոլ Փաշինյանին 2018 թվականին Մոսկվայից նպատակային բերել են՝ Ղարաբաղի հարցը, Սյունիքի միջանցքը ամբողջական փաթեթով լուծելու, ապա հեռացնելու համար։ Էլի եմ ասել, իրան վերջում «КГБ»-ն սպանելու է, դա կլինի կառավարման ժամանակ, թե հետո, կապ չունի, սպանելու է»,-ասաց Շանթ Հարությունյանը

«Նիկոլ Փաշինյանին «КГБ»-ն վերջում ***** է»․ Շանթ Հարությունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր