ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Թույլ չենք տա, որ մեզ վերջնագիր ներկայացնեն»․ Պուտին
16:36, 17.05.2024 | mamul.am
3761 | 0

Ռուսաստանը թույլ չի տա, որ իրեն վերջնագիր ներկայացնեն Ուկրաինայի հարցով։ Այս մասին Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտության շուրջ Ժնևում կայանալիք հանդիպման իմաստն այն է, որ հնարավորինս շատ երկրներ հավաքվեն և Ուկրաինայի հակամարտության կարգավորման պայմանները պարտադրեն Ռուսաստանին՝ որպես վերջնագիր։

Նշենք, որ Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը կանցկացվի Շվեյցարիայում հունիսի 15-16-ը: Ռուսաստանը ներկա չի լինի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր