ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+33 °C
«Կգնաս, Արցախիդ հրապարակում սիգնալ կտաս»․ պարեկը՝ արցախցուն
18:06, 17.05.2024 | mamul.am
4243 | 0

Օգտատեր Արման Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկա պատմեմ այսօրվա հերթական «բեսպրեդելի» մասին։ Այսօր առավոտյան պարեկները կանգնեցնում են ընկերոջս մեքենան, ով փողոցով երթևեկելուց նկատելով ինձ ձայնային ազդանշան էր տվել։ Բայց հետո պարզվեց, որ խնդիրը ազդանշանը չէր, այլ մեքենայի Արցախյան համարներ ունենալը։ Րոպեների ընթացքում 4 հաշվարկ ոստիկանական մեքենա է մոտենում ընկերոջս, 8 պարեկներից և ոչ մեկը զինված չէր տեսաձայնային նկարահանող սարքով, և հենց դա ազատություն տվեց նրանց ձեռնարկել սադրիչ քայլեր և զրուցել փողոցային բառապաշարով ու գործին չառնչվող հարցերով։
- Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում, հա՞
- կգնաս էտ սիգնալը Արցախիդ հրապարակում կտաս
- էս եկել ես միտինգի, հա՞
- քամի եք խոսում սաղդ
- էդ մեզնից դողում ես հա՞, մեքենայից չես իջնում տենանք, թե ոնց ենք խոսում։
- մեքենադ պիտի տուգանային հրապարակ տանենք,- այն հարցին թե ինչ օրինական հիմքով,- պատասխանում են, թե հետախուզման մեջ է,- ինչ հետախուզում է,- չգիտեմ, կարող է և ըտենց չի, տանենք կպարզենք։
Րոպեներ անց, երբ ես մոտեցա ու տեսա կուտակված պարեկների «բազառը», որի հարցադրումները տանում էին ներազգային թշնամանքի ու բախման, հասկացա, որ սա ևս քաղաքական պատվեր է, որը միտում ունի թշնամանք սերմանել ազգի ներսում։ Եթե լռենք, «բեսպրեդելը» կթակի բոլորիս դուռը։ Տեղադրում եմ սադրիչներից 2-ի նկարը։
Հ․Գ Հիշեցնում եմ, որ մենք մեր քաղաքական ակցիաների շրջանակներում, հորդորում ենք ոստիկաններին քաղաքական պատվերներ չկատարել, մնալ օրենքի շրջանակներում, իշխանությունները փոխվում են, իսկ արածների համար պետք է պատասխան տալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր