Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտնեց վաղվա անելիքների մասին․ «Հանդիպելու ենք բոլոր կուսակցությունների, արվեստի և մշակույթի գործիչների, ինչպես նաև պահեստազորի սպաների հետ։ Մեծ ուժ կա մեր երկրում, մեծ ներուժ, ու շարժումն էլ մեծ ուժով է ապահովված, աջակիցներով, տարբեր կարողություն, հմտություն, ճանապարհ անցած մարդկանցով»,- ասաց նա։ |