Սուրբ Աննա Եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը կապ հաստատեց Կիրանցում գտնվող ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։ «Վաղ առավոտից մարզի ղեկավարությունն է այստեղ եղել, Երևանից էլ են մարդիկ եկել։ Ծածուկ փորձել են մարդկանց հանդիպման հրավիրել, գումար առաջարկել, ասել են՝ փոխհատուցում կանենք, գումար կտանք, կարիքները կհոգանք, բայց մարդիկ չեն ընդունել։ Պայքարը շարունակվում է»,- հայտնել է Դանիելյանը։ |