ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Վարուժան Ավետիսյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
23:18, 17.05.2024 | mamul.am
2575 | 0

ԱԺԲ-ն տարածել է Վարուժան Ավետիսյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Եթե օրենքը կանգնում է ազգի և պետականության կյանքի ճանապարհին, ապա պետք է շրջանցվի, անտեսվի կամ փոխվի։
Եթե հակասությունը մեծ չէ, ապա օրենքը կարող է կիրառվել այնքանով, որքանով հնարավոր է։
Բագրատ Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում երկքաղաքացիությամբ պայմանավորված սահմանադրական արգելքը նման օրենք է, ուստի չենք կարող դրան գերի դառնալ։
Ժողովուրդը կենդանի Սահմանադրություն է, և նրա կամքը վեր է կյանքի հետ անհամատեղելի որևէ կանոնից։
Ավելին՝ հնարավոր է, որ ստեղծվի այնպիսի վիճակ, երբ անհնար լինի Սահմանադրության տառին համապատասխան ձևավորել ժողովրդի կամքն արտահայտող կառավարություն։ Այդ դեպքում պետք է գործել հեղափոխական տրամաբանությամբ՝ ըստ ժողովրդի կամքի։
Հակառակ պարագայում տառը կհաղթի իրավունքին և սահմանադրականությանը, նաև ոգուն, որին կոչված է ծառայելու տառը։
Այդուհանդերձ, եթե նպատակահարմար համարվի, կարելի է հետին թվով կարգաբերել խնդիրը անցումային փուլում ընդունելիք սահմանադրական փոփոխություններով, նոր Սահմանադրությամբ կամ սահմանադրաիրավական ուժ ունեցող այլ ակտով։

Աղբյուրը` ԱԺԲ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր