«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շարունակում են հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած ԶՈՒ պաշտոնյաները, ընդդիմադիր նոր բողոքի գործողությունների ֆոնին, այսօր նոր պաշտոն ստանում: Միգուցե այդ ճանապարհով ՊՆ-ն ցանկանում էր համակարգում հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններով «կաշառել» գնդապետներին: Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից մեկ տարի հետո՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու այդ հրաժարականին միացել էին ՊՆ մի շարք գնդապետներ, գերերալներ ու վարչության պետեր: Եվ ահա, նրանցից մեկը ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համալրման վարչության պետ-ԳՎՊ տեղակալ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանն էր, որը նախօրեին նշանակվեց ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |