ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կիրանցցիների հարցերին չեք կարողանում ստույգ պատասխանել»․ լրագրողը՝ նախարարին
11:00, 18.05.2024 | mamul.am
1699 | 0

Ինչպես հայտնել էինք, Կիրանցում է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Ներկայացնում ենք նախարարի ու լրագրողի հարցուպատասխանը։

Լրագրող - Պարո՛ն նախարար, մարդկանց հարցերին ստույգ չեք կարողանում պատասխանել։

Սանոսյան - Մարդիկ հարցրեցին՝ ճանապարհը ոնց է անցնելու, ես էլ նկարագրեցի։

Լրագրող - Անվտանգության երաշխիքներ են պետք։

Սանոսյան - Ճանապարհն իրենով նաև կլինի անվտանգություն։

Լրագրող - Գյուղը կիսվում է, ի՞նչ անվտանգություն։

Սանոսյան - Դե դուք էդպես մտածեք․ մենք փորձում ենք իրավիճակը կառավարել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր