ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Ռաիսին երկու դուստր ուներ. մանրամասներ՝ Իրանի նախագահի կենսագրությունից
17:48, 20.05.2024 | mamul.am
7468 | 0

Մայիսի 19-ին ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Ավիավթարը տեղի է ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։

Էբրահիմ Ռաիսին ծնվել է 1960թ․ դեկտեմբերի 14-ին Մաշհադ քաղաքում՝ հոգևորականի ընտանիքում։ Նրա հայրը մահացել է, երբ նա 5 տարեկան էր։

1975թ․ 15-ամյա Ռաիսին սկսել է ուսումը Կումայի սեմինարիայում, որը հայտնի է որպես շիա իսլամի գլխավոր ինտելեկտուալ կենտրոն։ Այնտեղ նա սովորել է ճանաչված իսլամական գիտնականների հետ։

Ավարտելով սեմինարիայի կուրսը՝ Ռաիսին ստացել է մասնավոր իրավունքի մագիստրոսի կոչում, այնուհետև՝ Շահիդ Մոթահարիի անվ․ համալսարանում իրավագիտության և իրավունքի ոլորտում դոկտորի կոչում։

Առաջին անգամ Ռաիսին առաջադրվել է Իրանի նախագահի պաշտոնում 2017թ․։ Այդ ժամանակ նրան չի հաջողվել հաղթել Հասան Ռոհանիին։ Վերջինս վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ հավաքելով ձայների 57%-ը՝ Ռաիսիի 38%-ի դիմաց։

2021թ․ մայիսին Էբրահիմ Ռաիսին նախագահական ընտրություններում ներկայացրել է իր թեկնածությունը՝ որպես անկախ թեկնածու և հայտարարել կոռուպցիայի ու աղքատության դեմ պայքարելու, ինչպես նաև երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու մտադրության մասին։ Նա հաղթել է ընտրություններում՝ ստանալով 17,9 մլն ընտրողների աջակցությունը։

Ռաիսին ուներ ուլտրապահպանողական քաղաքական հայացքներ և կոշտ քաղաքականություն էր վարում Արևմուտքի հետ հարաբերություններում։ 2019թ․ նոյեմբերին նա հայտնվեց ԱՄՆ-ի և Եվրոմիության պատժամիջոցների ցուցակում՝ մարդու իրավունքների խախտումների համար։

Էբրահիմ Ռաիսին ամուսնացած էր, ուներ երկու դուստր։ Նրա կինն Իրանում հայտնի հոգևորական Ահմադ Ալամոլհոդայի դուստրն է՝ Ջամիլա Ալամոլհոդան՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, գրող, Շահիդ Բահաշթիի անվ․ համալսարանի դոցենտ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր