Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը կդառնա երկրի ժամանակավոր նախագահը: Նոր նախագահի ընտրությունը կկայանա Էբրահիմ Ռաիսիի մահից հետո՝ 50 օրվա ընթացքում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, 1955թ. ծնված Մոհբերը, ինչպես և Ռաիսին, համարվում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մտերիմը։ Մոհբերն առաջին փոխնախագահ է դարձել 2021թ․, երբ նախագահ ընտրվեց Ռաիսին։ Նախկինում Մոհբերը ղեկավարել էSetad-ը՝ ներդրումային հիմնադրամը, որը կապված է գերագույն առաջնորդի հետ: 2010թ․ Եվրոմիությունը Մոհբերին ներառել է ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակում, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել՝ «միջուկային և բալիստիկ հրթիռների հետ կապված գործողություններին» ենթադրյալ մասնակցության համար: 2 տարի անց Մոհբերին հանել են ցուցակից։ |