Իրանի նախագահի ուղղաթիռի բոլոր 8 ուղևորների մարմինները նույնականացվել են:
Իրանական աղբյուրները հաղորդում են, որ Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո մեկ ժամ ողջ է եղել և նույնիսկ հեռախոսային կապ է հաստատել նախագահական գրասենյակի ղեկավարի հետ:
Նրա մարմինը միակն է եղել, որ գտնվել է ավելի լավ ֆիզիկական վիճակում, քան մյուս զոհվածներինը և ամենաքիչն է այրվել:
Մյուս զոհվածների մարմինները, որոնց թվում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և այլք, այրվել են, սակայն նրանց կարողացել են ճանաչել առանց ԴՆԹ-փորձաքննության անցկացման: