ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+35 °C
Իրանի նախագահին կհուղարկվորեն իր հայրենի քաղաքում
21:48, 20.05.2024 | mamul.am
2757 | 0

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին իր հայրենի Մաշհեդ քաղաքում, IRIB հեռուստաալիքի եթերում հայտնել է Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին:

«Այաթոլլա Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա Իմամ Ռեզայի դամբարանում»,- նշել է նա:

Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ ավիավթարի զոհերի մարմինները կուղարկվեն Թեհրան և մայիսի 21-ի երեկոյան Թեհրանի մզկիթում տեղի կունենա նահատակների հրաժեշտի արարողություն:

Ռաիսիին ուղեկցող քաղաքական գործիչների հուղարկավորությունը տեղի կունենա առանձին-առանձին՝ Թեհրանում, Կում քաղաքում, Թավրիզում և Հարավային Խորասան նահանգի քաղաքներից մեկում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր