Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացման կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադիր հետևում է զարգացումներին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Էրդողանն ասել է, որ «արդար և կայուն խաղաղությունը, որը կապահովվի Հարավային Կովկասում, նոր մթնոլորտ կստեղծի Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև այլ տարածաշրջանների երկրների համար»։ «Մեր ադրբեջանցի եղբայրները բազմիցս ցույց են տվել, որ խաղաղության կողմնակիցն են, և մենք նույն վերաբերմունքն ենք ակնկալում Հայաստանի ղեկավարությունից»,- ասել է Էրդողանը։ |