ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Առաջարկում եմ Հայ Առաքելական եկեղեցու բոլոր թեմերը զբաղվեն եկեղեցիների վերականգնման աշխատանքներով». Արփի Դավոյան
12:18, 21.05.2024 | mamul.am
1696 | 1

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում 1988-ի երկրաշարժի ժամանակ քանդվել է 1874 թվականին կառուցված եկեղեցու արևմտյան պատը և եկեղեցու ծածկը։
1988 թվականաից մինչ այսօր չեմ լսել, որ որևէ հոգևորական մտահոգություն հայտնի եկեղեցու անմխիթար վիճակի մասին։
Սա ընդամենը մեկ օրինակ է նման վատթար վիճակում գտնվող եկեղեցու վերաբերյալ, կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել։
Առաջարկում եմ Հայ Առաքելական եկեղեցու բոլոր թեմերը, քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն, թիմ կազմեն և զբաղվեն ավերվող և վերանորոգման կարիք ունեցող եկեղեցիների վերականգնման աշխատանքներով»:

Աղբյուրը` Արփի Դավոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր