ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Կիրանցում ստեղծված իրավիճակին ու իշխանության հայտարարություններին, ասել է. «Էս իշխանությունների ցինիզմը, լկտիությունը որևէ սահման չի ճանաչում: Եթե ժամանակին որևէ զիջում անում էին, հանձնում Արցախը, Գորիս-Կապան ճանապարհը, և փորձում էին քողարկել այլ տերմինաբանությամբ, ապա հիմա, հերիք չի տարածքները հանձնում են, մի հատ էլ ասում են՝ գոհ եղեք, սա հաղթանակ է: Այսինքն՝ ընդամենը մեկնաբանությունն է փոխվել, իրականության մեջ միակողմանի զիջումներ են գնացել»: |