ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սրբազան պայքարին ու ՔՊ-ականների քննադատություններին, ասել է. «Չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հերթական պայքարը սրբազան կոչելն ինչքանով ա օգնում էդ պայքարին, բայց եթե իմ տեսակետն է հետաքրքրում, խորհուրդ կտամ Քոչարյանի քաղաքական հերթական պայքարը սրբազան չանվանել, դա ավելի շատ ինչ-որ կոմիկ դաշտ է տեղափոխում էս ամեն ինչը»: |