ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Աստվածաշնչում ասվում է՝ իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ, իսկ քաղաքականությունն առևտուր է»․ Ալեն Սիմոնյան
12:30, 21.05.2024 | mamul.am
1540 | 1

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ ասել է․ «Անցյալում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների կրկնությունն է, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով։ Նույն մարդիկ են, նույն օրակարգն ու նպատակը»: Նրա խոսքով՝ անընդունելի է, երբ եկեղեցին և հոգևորականը զբաղվում են քաղաքականությամբ․ «Աստվածաշնչում ասված է՝ իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ, իսկ քաղաքականությունն առևտուր է»։ Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարել Բագրատ Սրբազանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցը․ «Բագրատ Սրբազանին ոչ ոք չի պատրաստվում առաջադրել և ընտրել, և Բագրատ Սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ»,- նշել է նա:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր