ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Վերջին հանդիպումը պատմական էր»․ Ալիև
14:30, 21.05.2024 | mamul.am
3761 | 0

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի մահը խորապես ցնցել է բոլորին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նրա հետ հանդիպումները միշտ մեծ տպավորություն են թողել ինձ վրա։ Իսկ վերջին հանդիպումը պատմական էր։ Նա նույնպես պատմական որակեց այդ հանդիպումը։ Պետական սահմանին ենթակառուցվածքային խոշոր նախագծի բացմանը մեր համատեղ մասնակցությունը վկայում էր իրանա-ադրբեջանական հարաբերությունների ամրության մասին։ Ցավոք, նրան բախտ չվիճակվեց տեսնել ապագա նախագծերի իրականացումը։ Բոլորը պետք է հաշտվեն ճակատագրի հետ, սակայն կա մի սփոփանք, որ նա իր կյանքը նվիրեց՝ հանուն Իրանի զարգացման, և կմնա մեր հիշողության մեջ որպես վառ անհատականություն, ականավոր պետական գործիչ, Ադրբեջանի մեծ բարեկամ»,- ասել է Ալիևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր