«Մի հետաքրքիր իրադարձություն է հիմա Երևանում տեղի ունենում, Լեռնային Ղարաբաղը լուծարած պատգամավորներով և կառավարության անդամներով հանդիպում են այս դավաճանական խմբակի (մատնացույց է անում ընդդիմադիրներին) վեղարով առաջնորդի հետ»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ Արցախի պատգամավորների և կառավարության անդամների հետ հանդիպմանը։ «Եկել են փորձի փոխանակման համար։ Ես էլ ասում եմ՝ էդ ո՞նց եղավ, որ Սամվել Շահրամանյանին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխի վրայով, ուղղաթիռով անվտանգ բերեցին, դեսանտ իջեցրեցին Հայաստան։ Ահա թե ինչու, որ գան, փորձի փոխանակում անեն՝ ինչպես լուծարել Հայաստանի Հանրապետությունը. գլուխներդ պատին եք տվել, բոլոր հնարավոր պատերին»,- նշեց Հովհաննիսյանը։ |