ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ամփոփիչ ելույթում կարծիք հայտնեց, որ ժամանակն է՝ հարկել Հայ առաքելական եկեղեցին․ «Մենք պետք է հասկանանք՝ հարկային այն պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում։ Կարծում եմ, որ մոտ ժամանակներում պետք է քննարկենք այս հարցը։ Հերի՛ք եղավ, էլի, մեր էմոցիաների, մեր պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, «Կոկա-կոլա» ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել»,- ասաց նա։ |