ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ձյուն գա իրենց «ծանր հրետանիների» գլխին». Բագրատ Սրբազան
18:18, 21.05.2024 | mamul.am
2751 | 0

«Շատ պարզ բան եմ ասում. եթե էդքան իրավիճակն իրենց համար հանգիստ է, խորհրդարանի աշխատանքն ինչո՞ւ են նվիրում դրան: Ամբողջ խորհրդարանի աշխատանքները նվիրում են դրան: Մի՞թե այդ ամբիոնը կոչված է դրա մասին խոսելու»,- լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը` անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը երկրում տիրող իրավիճակը համարում է հանգիստ:

Լրագրողի անդրադարձին, որ ՔՊ-ի «ծանր հրետանի» Գագիկ Մելքոնյանն է անդրադարձ կատարել իրավիճակին, պատասխանեց. «Ձյուն գա իրենց «ծանր հրետանիների» գլխին: Ծանր հրետանի են, թող խոսեն Ադրբեջանի սպառնալիքների մասին: Ամոթ է իրենց, ամոթ` բառիս բուն իմաստով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր