ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Չի ֆայմել` հարկայինի պետին հարցնի` եկեղեցին հարկ վճարո՞ւմ է, թե՞ ոչ». Դերենիկ Մալխասյան
22:36, 21.05.2024 | mamul.am
4357 | 1

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմտյան ֆոնդերից ու պետություններից միլիոններով գրանտ ստացող քաղհասարակություն կոչվածը՝ իրականում նիկոլական իշխանության սպասարկուները, նույնիսկ մի տարրական հարցում չկարողացան իրենց շեֆերին նորմալ խորհուրդ, ավելի ճիշտ եկեղեցու դեմ գործ տալ։ Անգամ գործ տալու հարցում են դրանք անպիտան։
Քաղհասարակության, այսպես կոչված, կարկառունները իրենց շեֆերին արջի ծառայություն մատուցեցին։
Մինչև եկեղեցու դեմ Ալենի հայտնի ելույթը, դրան նախորդող օրերին, գրանտակերները աջ ու ձախ եկեղեցու դեմ հարձակումների ընթացքում հատուկ շեշտում էին, թե եկեղեցին ազատված է հարկերից ու պետք է բռնել, հարկել։
Փաստորեն իրենց շեֆ Ալենին շիրա են տվել են, թե հարկերի մասով եկեղեցու դեմ խոսի, հաստատ լուրջ թեմա կա։ Բայց քանի որ շեֆն էլ գրանտակերներից բեթար է, չի ֆայմել զանգել հարկայինի պետին, ու հարցնել, թե եկեղեցին հարկ վճարո՞ւմ է, թե՞ ոչ։ Ոչ թե ընկնել մուտիլովշիկ գրանտակեր կարկառունների խելքին, հրապարակային դեզինֆորմացա տարածել, իսկ հետո Էջմիածնից ստացված պատասխան պարզաբանումով հայտնվել հիմարագույն վիճակում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր