«Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամյան ալիքը հերքել է Իրանի հետախուզության ղեկավարի սպանության մասին իր` ավելի վաղ հայտնած տեղեկությունը։ «Ըստ տեղեկությունների, որոնք ես ստացել եմ ներկա պահին, այդ լուրը հերքվել է»,- ասվում է թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ռեսուրսը հայտնել էր, թե Իրանի Լորեստան նահանգում սպանվել է իրանական հետախուզության ղեկավարը։
|