ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Գնում է քարոզ, որ Լոռվա հոգևոր կոթողները հայկական չեն, այլ` վրացական». Նարինե Կիրակոսյան
02:18, 23.05.2024 | mamul.am
3855 | 0

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Հաղպատավանքում էինք (կառուցման սկիզբը 966 թ) և զարմացրեց, թե ինչո՞ւ են որմնանկարների վերականգնողների բարերարները Ստամբուլից։
Ամեն դեպքում, վանքից մի քանի նկար եմ տեղադրում։ Խնդիրներ շատ կան․ առաստաղից տեղումների ժամանակ կաթում է, ներսը կարծես շունչ չկա, նման է լքված վանքի։
Ինչպես տեսնում եք, շուրջն էլ տաղավարներ են չալպտուրիկ ու այդ գունազարդումը հեչ էլ կլանիչ չի, այլ հակառակը՝ անճաշակությամբ վանող է։
Ոնց որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ չլինի։
Երեկ Ազգային Ժողովում Հայ Առաքելական Եկեղեցուն մեղադրում էին հարկեր չվճարելու մեջ։ Հիմա ես էլ, որպես ՀՀ քաղաքացի և լրագրող հարց եմ տալիս․
Իսկ մեր վճարված հարկերն ո՞ւր են գնում, որ դուք ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ նման վիճակում եք պահում, շուրջն էլ սարքել եք գնչուական թափառախմբի խայտաբղետ կայան:
Բա այսպե՞ս են պահում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված մեր հնությունները։
Ավելացնեմ, որ քիչ զբոսաշրջիկների տեսա, մեծ մասը վրացիներ էին։ Պարզվում է՝ վերջին շրջանում նրանք հաճախ են գալիս Ախթալա, Քոբայր, նաև Հաղպատ և Լոռվա մարզի մի քանի այլ եկեղեցիներ՝ համարելով դրանք իրենցը, Վրաց Ուղղափառ եկեղեցունը։ Այսինք,ն այս հատվածով գնում է քարոզ, որ Լոռվա հոգևոր կոթողները հայկական չեն, այլ վրացական։ Իրականում վրացիներն այս տարածքում երբևիցե չեն ապրել, իսկ վանքերը, հատկապես Ախթալան քաղքեդոնականությանը բնորոշ ձևով են կառուցվել, հարդարվել, բայց դա չի նշանակում, որ դրանք հայկական չեն։
Մյուս, ամենակարևոր բացթողումն էլ զուգարանն է, որ անհասկանալի է, թե որտե՞ղ է ու հարմարեցված չէ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Ազգային ժողով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր