ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Սահմանազատումը տեղի է ունեցել 1976թ. ԳՇ կողմից օգտագործվող, ԽՄ լիազոր մարմնի կողմից հաստատված քարտեզներով»․ Նիկոլ Փաշինյան
17:24, 22.05.2024 | mamul.am
1872 | 2

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ցույց տվեց այն քարտեզները, որոնցով իրականացվել են սահմանազատման գործընթացները։ «Սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի Գլխավոր շտաբի կողմից օգտագործվող և քարտեզագրության ու գեոդեզիայի ոլորտում Խորհրդային Միության լիազոր մարմնի կողմից վերստուգված, հաստատված քարտեզներով՝ հիմնված 1969 թվականի սահմանազատման արդյունքների վրա։
Այս քարտեզները նկարագրում են ՀՀ դե յուրե գոյություն ունեցող սահմանները։ Մենք շատ մանրազնին աշխատանք կատարելով՝ այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը, ընդգծել ՀՀ ինքնիշխան տարածքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանազատումը տեղի է ունեցել 1976թ. ԳՇ կողմից օգտագործվող, ԽՄ լիազոր մարմնի կողմից հաստատված քարտեզներով»․ Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր