«Այո, երեկ պարոն Սուքիասյանը նման ելույթ ունեցել է, բայց ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոչ միանշանակ հասկացված այդ նախադասության վերաբերյալ նա պարզաբանում է տվել այլ լրատվամիջոցի և հստակ նշել է, որ ՀՀ իշխանությունները գնում են բացառապես ժողովրդավարական ճանապարհով»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ «Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի խոսքերը չեն արտահայտում ՔՊ կուսակցության և խմբակցության դիրքորոշումը»,-ասաց նա։
|