ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Նիկոլի ուղերձը նման էր Էրդողանի ու Ալիևի դեսպանի վերջնագրի». Շարմազանով
01:18, 25.05.2024 | mamul.am
3329 | 0

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին.

«Նիկոլի ուղերձն ավելի շատ նման էր Էրդողանի ու Ալիևի դեսպանի վերջնագրի։

Նիկոլ Փաշինյան, դու ստում ես։

Քեզ ու քո ՔՊ-ին որևէ մեկը ձայն չի տվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և հայաթափելու համար։

Քեզ որևէ մեկը ձայն չի տվել Կիրանցի կեսը թշնամուն հանձնելու համար։

Քեզ որևէ մեկը ձայն չի տվել՝ հակադրելու մեր ամբողջական սրբազան պատմության տարբեր շրջանները՝ բաժանելով Հայաստանը «պատմականի» և «իրականի»։

Դու քեզ պահում ես ոչ թե ՀՀ ղեկավարի, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի հավատարմատարի նման։

Դու գնալու ես, և վերջ, Նիկոլ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր