Ըստ օպերատիվ դրության որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկարարները փրկել են 73 մարդու: ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն: Ներկա պահին Փրկարար ծառայության ուժերն ու միջոցները բավարարում են փրկարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար: Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, զերծ մնալ չճշտված և խուճապ առաջացնող լուրեր, միաժամանակ մանիպուլյացիոն նյութեր և ապատեղեկատվություն տարածելուց։ |