Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել շարունակել օգնել Ուկրաինային: Այս մասին նա ասել է Բեռլինում՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ բանակցություններից հետո, հաղորդում է Tagesschau-ն։ Նրա խոսքով՝ այսօր խաղաղության կողմնակից լինելը նշանակում է Ուկրաինային հնարավորություն տալ՝ պաշտպանելու իր սահմաններն ու ինքնիշխանությունը։ «Խաղաղությունը կապիտուլյացիա չէ։ Խաղաղությունը սկզբունքներից հրաժարում չէ»,- ասել է Մակրոնը։ Իր հերթին, Շթայնմայերը նշել է, որ Ուկրաինային օգնությունը չպետք է դադարեցվի: Մակրոնը եռօրյա այցով ժամանել է Գերմանիա։ Սա Ֆրանսիայի նախագահի առաջին պետական այցն է Գերմանիա՝ վերջին 24 տարվա ընթացքում: |