Ալավերդու որոշ թաղամասերից Դեբեդն արդեն հետ է քաշվել՝ էլ ավելի ակնհայտ դարձնելով ավերածությունների ծավալը: Սանահին կայարան թաղամասում առաջին հարկի բնակարաններն ամբողջությամբ լցված են ցեխով, գետի բերվածքով, բայց բնակարաններ մուտք գործելը դեռ անհնար է: Այս մասին հայտնում է «Անկյուն+3» TV-ին։ Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր, գետի հետ քաշվելուց հետո իրար վրա դարսված մեքենաներ են շենքի բակերում ու ահռելի քանակությամբ տիղմ: |