Վարչապետի աշխատակազմն ու արդարադատության նախարարությունը կդիտարկեն Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Այս մասին այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստի ժամանակ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խնդրել է դիտարկել՝ արտակարգ դրություն պե՞տք է հայտարարել, թե՞ ոչ: «Արտակարգ դրության ռեժիմում որոշակի կարգավորումներ կան»,- ասել է նա:
«Եթե դա մեր գործերի ընթացքին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը, բայց՝ համապատասխան հիմնավորումներով»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։