Ռուսաստանն ամենամոտ ժամանակներս անհրաժեշտ արդյունքների կհասնի՝ հատուկ ռազմական գործողությունների շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ТАСС-ը։ «Վստահ եմ՝ ձեր նման զինծառայողների, ապագա սպաների շնորհիվ մոտ ժամանակներս կհասնենք անհրաժեշտ արդյունքների»,- ասել է նա՝ Լենինգրադի մարզում գտնվող Պեսոչնենսկի հրաձգարան այցի ժամանակ։ Ըստ Մեդվեդևի՝ «Ռուսաստանին միայն հաղթանակ է պետք, որը նա կստանա»։ |