Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում է ադրբեջանական Report-ը։ «Ադրբեջանը հասել է հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում, վայելում է արժանի հեղինակություն համաշխարհային ասպարեզում և ակտիվորեն մասնակցում է միջազգային օրակարգի կարևոր հարցերի լուծմանը։ Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային փոխգործակցությանը»,- ասվում է ուղերձում։ |