ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Ջրամատակարարումը խափանված է, խանութներում գրեթե սնունդ չկա»․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան
11:54, 28.05.2024 | mamul.am
1392 | 0

Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ ընկերներ, հարազատներ, մեզ մոտ կապը վերականգնվեց վերջապես։ Մենք լավ ենք, փառք Տիրոջը չունենք մարդկային կորուստներ, սակայն ամբողջությամբ շրջափակման մեջ ենք, ավերված է քաղաք մտնող ճանապարհը, խափանված է ջրամատակարարումը։ Խանութներում գրեթե սնունդ չկա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր