ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ»․ Ջաբարով
14:24, 28.05.2024 | mamul.am
3090 | 0

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:

«Հերթական բողոքի ակցիաներ են սկսվել մայիսի 27-ի առավոտյան Հայաստանի տարբեր մարզերում։ Ռուսաստանում ուշադիր հետևում են իրավիճակին, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր գործընկերն է, թեպետ վերջին շրջանում նրանք ավելի հաճախ են խոսում այդ կառույցից դուրս գալու մասին։ Առայժմ տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նա բավականին ամուր դիրքեր ունի։

Մենք շահագրգռված ենք, որ Հանրապետությունում կայունություն լինի։ Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ։ Գլխավորն այն է, որ այնտեղ մարդկային զոհեր չլինեն։

Ռուսաստանը միշտ ասում է, որ Հայաստանի դաշնակիցն է։ Հույս ունենք, որ այդպես կմնա ապագայում։ Մեր միջև գժտություն մտցնելու ցանկացած փորձ ամենածանր հետևանքներն է ունենալու հենց Հայաստանի համար, քանի որ հայերը Ռուսաստանից ավելի հավատարիմ դաշնակից չունեն»,- գրել է Ջաբարովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր